Մայրէջ | Մեր մասին | Ծրագրեր | Երիտ–Ակումբ | Պատկերասրահ | Կապ



Հայ-Ամերիկյան Ընկերակցության Մշակութային Կենտրոն

Հարգելի բարեկամ,

Գնահատում ենք Ձեր հետաքրքրվածությունը Հայ-Ամերիկյան Ընկերակցության Մշակութային Կենտրոնով (ՀԱԸՄԿ):

Երկար տարիներ հենց այս կենտրոնում ենք իրականացրել մեր բարեգործական առաքելությունը հանուն մեր ժողովրդի բարգավաճման: Մեր պարտքը հայրենիքի առաջ կատարել ենք մեծ ոգևորությամբ` ստանալով հոգևոր բավարարվածություն:

Մարդ ոգևորություն և խանդավառություն է ապրում` իր հայրենիքը ապահով և բարգավաճ տեսնելիս: Սա իրականություն է դառնում շնորհիվ յուրաքանչյուր հայրենասեր և առատաձեռն հայի նվիրատվությունների, որոնք նպաստում են մեր հայրենիքի բարօրությանն ու ապահովությանը: Սա շնորհակալ աջակցություն է մեր հայրենակիցներին, որոնք բնակվում են Հայաստանում ու շենացնում այն` անտեսելով ժամանակավոր դժվարությունները:

Մեր կենտրոնի հետ Ձեր համագործակցության արգասիքը կլինի Ձեր բարեգործական ծրագերի ամբողջական իրականացումը: ՀԱԸՄԿ ծառայությունները, հուսով ենք, կգոհացնեն Ձեզ իբրև անհատ կամ կազմակերպություն: Դուք կզգաք Ձեր բարեգործական, մարդասիրական և հայրենասիրական ծրագրերի պտուղներն ըմբոշխնելու հաճույքը: Դուք կվերագտնեք Ձեր կյանքի իմաստը և կվերաիմաստավորեք Ձեր նվաճումների արժեքը նոր լույսի ներքո ինչպես մեր ազգի մեծ բարերարների օրինակն է վկայում: Նրանք նվիրել են իրենց կյանքը մեր հայրենիքի մշտնջենական և պատվաբեր ազգային արժեքներին առատաձեռն նվիրատվությունների միջոցով:

Մեր առաքելության անխափան իրագործումն ապահովելու նպատակով հիմնադրվել է Մեհրաբյան Ֆոնդը: Մեր հաշվեհամարն է TAX ID 30-0121680. Այս հաշվեհամարը ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի միջոցով:

Մեր դռները բաց են բոլորի առջև:

Լավագույն բարեմաղթանքներով
Օննիկ Մեհրաբյան
Հայ-Ամերիկյան Ընկերակցության Մշակութային Կենտրոնի հիմնադիր նախագահ



________________________________________________________________________________
Հայ-ամերիկյան ընկերակցության մշակութային կենտրոն
632 Արմտ. Սթոքեր
Գլենդել, Կալիֆորնիա 91202
Հեռ: (323) 222 1333
Ֆաքս: (323) 222 1333